ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ուզում եմ ասել «դուխով», բայց սրանք այս գեղեցիկ բառն էլ են վարակել, դրա համար կասեմ՝ «մեր ձևով». Սամվել Կարապետյանի որդու ուղերձը

Ուզում եմ ասել «դուխով», բայց սրանք այս գեղեցիկ բառն էլ են վարակել, դրա համար կասեմ՝ «մեր ձևով». Սամվել Կարապետյանի որդու ուղերձը

Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդին տեսաուղերձով շնորհակալություն է  հայտնում բոլորին, որոնք հատկապես վերջին օրերն կանգնած են իր ընտանիքի կողքին։

«Բոլորին ուզում եմ շնորհակալություն ասել։ Դա, իրոք, մեզ ուժ է տալիս պայքարել ճշմարտության, մեր ընդհանուր ճշմարտության, մեր իրավունքների, մեր արժանապատվության համար։ Փոքրիկ խմբակն ուզում է տարածել իր վախը մեզ վրա, սահմանափակել մեր ազատությունը, դատական պրոցեսը դարձնելով ուղղակի աբսուրդ։ Բայց գիտեք, ազատությունն ուղղակի բառ չէ, ազատությունը մտածելակերպ է։

Իմ հայրը, գտնվելով բանտում, հազար անգամ ավելի ազատ է, քան իրենք բոլորը միասին: Արդարության ճանապարհն առաջարկում եմ գտնենք միասին, կողք կողքի: Վաղը՝ հուլիսի 4-ին, այ օրն է, երբ-որ կամք չունեցող դատավորը կերկարացնի հորս կալանքի ժամկետը, իսկ բոլորին հրավիրում եմ միանաl մեր խաղա երթին: Թող մեր ձայնը լինի լսելի, ու թող՝ արդարությունը հաղթի: Ուզում եմ ասել «դուխով», բայց սրանք այս գեղեցիկ բառն էլ են վարակել, դրա համար կասեմ՝ «մեր ձևով»»,-ասել է նա:

  • Կիսվել: