Ուրախ ենք, որ ճշմարտությունը հաղթեց. Միրզոյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ի արդարադատության դատարանի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցի որոշմանը․
«Մենք ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ուրախ ենք, որ ճշմարտությունը հաղթեց, քանզի դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը»,- գրում է նա։