շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ուրախ ենք, որ մեր աշխատանքը տալիս է որոշակի արդյունքներ. Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանում ԵՄ առաքելության մասին

Ուրախ ենք, որ մեր աշխատանքը տալիս է որոշակի արդյունքներ. Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանում ԵՄ առաքելության մասին

Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է ՀՀ տարածքում ԵՄ առաքելության աշխատանքին:

«Ուրախ ենք, որ մեր աշխատանքը տալիս է որոշակի արդյունքներ: Ռումինիան ներդրում է ունենալու առաքելության մեջ՝ փորձագետներով, կրկին ապացուցելով մեր հավատարմությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Մենք ակտիվ դեր ենք խաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված ԵՄ ջանքերում»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ռումինիայի արտգործնախարար, ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ Բոգդան Աուրեսկուն:

  • Կիսվել: