ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման համաձայնագիրը մինչև 2032 թվականը

Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման համաձայնագիրը մինչև 2032 թվականը

Թուրքական Botas և իրանական National Iranian Gas Co. գազային ընկերությունները պայմանավորվել են մինչև 2032 թվականը երկարաձգել Թուրքիա իրանական գազի մատակարարման համաձայնագիրը, ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Botas-ը և National Iranian Gas Co.-ն մինչև 2032 թվականը երկարաձգել են պայմանագիրը, որի գործողության ժամկետն ավարտվել էր հուլիսին (...)։ Հայտնի չէ՝ արդյո՞ք մատակարարումների ծավալը մնացել է նույնը՝ տարեկան 10 մլրդ խորանարդ մետր», — հայտնել են գործակալության զրուցակիցները։

Աղբյուրները հավելել են, որ կողմերը դեռ չեն հրապարակել համաձայնագրի պաշտոնական փաստաթուղթը։

Ինչպես նշել է Bloomberg-ը, խողովակաշարերով գազի մատակարարումները Թեհրանի համար եկամտի կարևոր աղբյուր են, հատկապես ԱՄՆ-ի հետ հակամարտության ֆոնին, որի պատճառով զգալիորեն նվազել է իրանական նավթի արտահանումը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսին կնքված փոխըմբռնման հուշագրի ձախողումից հետո ամերիկացի զինվորականները հուլիսի 14-ին վերականգնել են իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։ Այս շաբաթ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Իրանի իշխանություններն էլ ավելի ակտիվ են օգտագործում երկրի հարավի հետ կապ չունեցող տրանսպորտային ուղիները, իսկ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակումն արդյունավետ չէ։

  • Կիսվել: