ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
«Թուրքիան և Ադրբեջանն ահաբեկչության պետական հովանավորներ են». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

«Թուրքիան և Ադրբեջանն ահաբեկչության պետական հովանավորներ են». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը մարտի դաշտից երկու օտարերկրյա ահաբեկիչ են գերեվարել:

«Թուրքիան և Ադրբեջանը այլևս չենք կարող թաքնվել ստերի հետևում: Նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են»,-գրել է դիվանագետն ու գրառմանը կից Արցախի անկախության ճանաչման հեշթեգ օգտագործել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է երկու սիրիացի վարձկանը:

Նրանցից մեկը՝ 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ  Ալաաբեթ ալ Հաջին, նախնական հարցաքննության ժամանակ պատմել է, որ
«քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական  2000 դոլար  վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

  • Կիսվել: