ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Թուրքիա օգնություն ուղարկելու ու Լաչինի միջանցքի հարցերը անհամեմատելի են, զարմացած եմ այս բովանդակությամբ հարցերից․ Հովհաննիսյան

Թուրքիա օգնություն ուղարկելու ու Լաչինի միջանցքի հարցերը անհամեմատելի են, զարմացած եմ այս բովանդակությամբ հարցերից․ Հովհաննիսյան

ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադարձավ այն քննարկումներին, որոնք արվում են հանրության շրջանում Թուրքիա ուղարկված օգնության ու ԼՂ ում շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ։

«Անկեղծորեն զարմացած եմ այս բովանդակությամբ հարցերից։ Լաչինի միջանցքը փակ է, որովհետև չի կատարվում նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 6-րդ կետը, այն փակել են Ադրբեջանի իբր «բնապահպանները» Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու, Արցախի ժողովրդին ահաբեկելու համար։ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը փակվել է միակողմանի՝ Թուրքիայի կողմից։ Թուրքիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, ՀՀ-ն մարդասիրական օգնություն ուղարկելու առաջարկ է արել, Թուրքիան համաձայնել է ու բացել է, Թուրքիան է բացել իր կողմից փակած սահմանը»,- ասաց պատգամավորը։

Հովհաննիսյանը նշեց, որ այս երկու հարցերը անհամեմատելի են։

«Այս հարցը անհամեմատելի է Լաչինի միջանցքի փակման հարցի հետ ու այս իրողությունները հնարավոր չէ մեկ հարթության մեջ համեմատել: Թե ինչու ՀՀ-ի մոտ ավելի արագ ստացվեց պայմանավորվել Թուրքիայի հետ, որովհետև Թուրքիայում զոհերի քանակը հասել է 30․000-ի, դրա համար Թուրքիայի իշխանությունները աշխարհի բոլոր երկրներից ընդունում են օգնություն»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

  • Կիսվել: