կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Թրամփի կողմնակիցը հայտարարել է` կստանձնի ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման դերը

Թրամփի կողմնակիցը հայտարարել է` կստանձնի ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման դերը

Ես պաշտոնապես կստանձնեմ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նվիրված դերը։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ավետարանական եկեղեցու անդամ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Ջոել Թեննին։

«Ավելի մանրամասն տեղեկություն կլինի երդմնակալությունից հետո։

Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր կողքիս էին և աջակցում էին ինձ և ընտանիքիս այս ամբողջ ճանապարհին: Աստված օրհնի մեր երկու ազգերին»,-գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: