երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Թող բերանները փակեն, ռադները քաշեն և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին

Թող բերանները փակեն, ռադները քաշեն և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին

«Երևի իրենց դեգեներատ հաղորդավարների  ծրագրերն է նայել ու ըտենց տպավորություն է եղել, որ սա իրոք հարվածում է  հայ-ռուսական հարաբերություններին, և իրոք իրենց դեգեներատ հաղորդավարների  ելույթները վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  ՀՀ-ում վերջին իրադարձությունների այս թվում գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ  ՌԴ-ից հնչող արձագանքներին, այդ թվում ռուս պատգամավորների կողմից:

Խոսելով ձերբակալությանն անդրադարձող ռուս հաղորդավարների, շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններից՝ ասաց.«Կարո՞ղ է  Սամվել Կարապետյանը ծրարով մի 30-50 հազար դոլար փող է տվել,  հիմա իրենք ասում են մեր  ընկերն է, ում փող է տվել հարսանիքին երգել են, իր ընկերներն են:  Հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանությու՞ն, թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն  և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն , դրանք հակառակ էմոցիա են առաջացնում՝ միայն իմ մոտ չէ,  ՀՀ քաղաքացիների մոտ:  Թող բերանները փակեն, ռադները քաշեն, ես  համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների  հեռարձակումը դադարեցնելու հարցը ՀՀ-ում: Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը ՀՀ  փակված է, բայց եթե  պետական ալիքները իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք  իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»:  

  • Կիսվել: