Տնտեսական հեղափոխության խոստումը դարձյալ մի քանի ամիս հեռու տշելու առիթն այս անգամ կորոնավիրուսն է․ Պետրոսյան
Կորոնավիրուսը փրկում է: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դե, ինչպես ասում են՝ «չկա չարիք՝ առանց բարիքի»:
Տնտեսական հեղափոխության ու մարդկանց կյանքը բարելավելու՝ դեռեւս չիրականացված խոստումը դարձյալ մի քանի ամիս հեռու տշելու առիթն այս անգամ կորոնավիրուսն է:
Կառավարությունը յոթ երգ է երգում, յոթն էլ հայտնի վիրուսի մասին:
Դե իսկ ժողովուրդը դեռ համբերատար սպասում է:
Հա, չմոռանանք, որ կորոնավիրուսի տարածման մեղավորը ոչ այլ ոք է, քան հենց ինքը՝ քաղաքացին:
Հերիք չի, որ նա իր գլխից չի հանում աղքատությունն ու շարունակում է սոված ապրել, մի բան էլ՝ օրը մի քանի անգամ չի չափում իր ջերմաստիճանը եւ չի ինքնամեկուսացվում:
Արա, բայց ինչ ամոթ ա»: