ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
ՏԿԵ նախարարը ՍԱԼԱՐ Ինթերնեյշնալ ծրագրերի ղեկավարի հետ քննարկել է ինքնակառավարման ոլորտի խնդիրներն ու բարեփոխումները

ՏԿԵ նախարարը ՍԱԼԱՐ Ինթերնեյշնալ ծրագրերի ղեկավարի հետ քննարկել է ինքնակառավարման ոլորտի խնդիրներն ու բարեփոխումները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ ՏԿԵ նախրարության տեղական ինքանկառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը հանդիպել են ՍԱԼԱՐ Ինթերնեյշնալ ծրագրերի զարգացման հարցերով ղեկավար Էրիկ Ֆաքսգորդին, Շվեդիայում «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Հալինա Լինդի և «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի ավագ ղեկավար Հայաստանում Վարսենիկ Մնացականյանին:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել է լիազորությունների ապակենտրոնացման բարեփոխումներին ուղղված աջակցությունը՝ նշելով, որ այս ծրագրային ուղղությունը կարևոր է հատկապես ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից:

Վաչե Տերտերյանը խոսել է նաև տեղական ինքնակառավարման բարեփոխումներին ինստիտուցիոնալ աջակցության, ՀՀ միջհամայնքային համագործակցության զարգացման խթանման, նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման մասին:

Տերտերյանը շեշտել է` կարևոր է ընտրված տեղական իշխանությունների կարողությունների զարգացմանը միտված միջոցառումների իրականացումը, տեղական ինքնակառավարման մարմինների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձևավորումը :

Խոսելով միջհամայնքային համագործակցության զարգացման խթանման մասին՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ ծրագրային այս ուղղությունը կարևոր է հատկապես համայնքների միավորման գործընթացի արդյունքների համատեքստում:

Ինստիտուցիոնալ աջակցություն վերաբերյալ նշվել է, որ այն կարիք է, որը մշտապես շարունակական բնույթ է կրում, հաշվի առնելով ոլորտում իրականացված լայնածավալ բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կարևորություն ունեցող այլ հարցեր:

  • Կիսվել: