Թիվ 31 ԸԸՀ-ն այսօր նիստ կգումարի. օրակարգում «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու և հաջորդին փոխանցելու հարցն է
ԿԸՀ-ը քիչ առաջ տեղեկացրեց, որ թիվ 31 ԸԸՀ-ն այսօր 18։00-ին նիստ է գումարելու՝ Գյումրի համայնքի ղեկավարի 22.04.2025 թվականի արձանագրության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր փաստաբան Սոս Հակոբյանը և Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամներն ահազանգում էին, որ թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը չի կատարում իր լիազորությունները, ակնհայտ օրենքի խախտում է թույլատրել և չի կազմել «Մեր քաղաքը» դաշինի ավագանու անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները Նարեկ Միրզոյանին փոխանցելու արձանագրությունը։
Տիգրան Ղազարյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ եթե հանձնաժողովի աշխատանքում թերություններ են նկատել, կարող են դիմել ԿԸՀ։
ԿՀԸ մամուլի պատասխանատու Սեդա Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց.«ԹԻՎ 31 ԸԸՀ-ն մանդատը չի փոխանցել Նարեկ Միրզոյանին, քանի որ Գյումրու համայնքապետարանից ստացել է Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցնելու արձանագրություն, որից հետո ստացել է ևս մեկ արձանագրություն, որ Կարեն Բադալյանը չի ցանկանում դադարեցնել լիազորությունները։
Հանձնաժողովն էլ դիմել է համայնքապետարանին՝ հարցնելով, թե որ արձանագրությունը հիմք ընդունի։ Համայնքապետարանից հանձնաժողովը չի ստացել պատասխանը, դրա համար էլ մանդատների փոխանակման արձանագրությունը դեռ չի կազմել»։
Քիչ առաջ «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամները հանձնաժողով մուտք արեցին Գյումրու համայնքապետի արձանագրությունը՝ Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։