երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Տիկին Խամոյանը հերոսների անուններ էր տալիս, ես անընդհատ սպասում էի, որ Ռոբերտ Քոչարյանի անունը կտա՝ որպես իր հիմնական «воин». Ալեն Սիմոնյան

Տիկին Խամոյանը հերոսների անուններ էր տալիս, ես անընդհատ սպասում էի, որ Ռոբերտ Քոչարյանի անունը կտա՝ որպես իր հիմնական «воин». Ալեն Սիմոնյան

«Տեսախցիկի առաջ շղարշ ստեղծելով, սուտ խոսելով, այդ սուտը որպես ճիշտ հրամցնելով ու սեփական կայքերով պտտելով»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից իր ելույթում այսպես մեկնաբանեց ընդդիմադիր պատգամավորների նախորդիվ հնչած ելույթները, նաև հավելեց. «Հանրությունը պետք է իմանա, որ ամեն ինչ միանաշանակ չի, հասկացանք՝ մենք այդքան  կայք չունենք, այդքան փող չունենք խոսենք»:  

Անդրադառնալով գումարներ վատնելու մեղադրանքներին՝ Սիմոնյանը նկատեց.«Որ ինչ-որ ՀԿ կամ լրագրող է ասում հասկանում եմ, բայց որ երկիրը տասնամյակներ թալանած խմբակցությունների ներկայացուցիչները  դրա մասին են խոսում, տներից են խոսում:  Մարզերից մեկի մի թաղամասում որտեղ ջուր չկա,  պարզվում է ինչ-որ պատգամավոր կամ որևից մեկի բարեկամը, ընտանիքի անդամը 100 քառ.մ-անոց տուն ունի. Երևանի կենտրոնում մարմարե  դղյակում նստած մարդկանց  «ջեբից» փողը հանում են, ասում են՝ գնացեք  դրա մասին գրեք, իրենց մեղադրենք կոռուպցիայի մեջ: Հարգելիներս,  տասնամյակներ շարունակ թաղապետերի վարորդները Երևանի կենտրոնում ընենց տարածքներ են ձևավորել: Մենք արդեն 6 տարի է՝ իշխանություն ենք, մարդիկ գիտեն, որ գալիս եք ստեղ, խոսում ենք, ձեզ թվում է՝ մարդիկ էդ ամեն ինչը չգիտե՞ն»:   

«Մեր խմբակցությանը, իշխանությանը մեղադրել համակարգված կոռուպցիայի մեջ ուղղակի ծիծաղալու է, չեն հավատում մարդիկ,էդ «ապրանքը» չեք կարողանում ծախել»,- նշեց Սիմոնյանը:  

«Հետաքրքիր տենդենց է նկատվել, առաջ մեզ «դավաճան»  էին գոռում, հիմա «հերոս» բառն է ներվայնացնում,մտածում են՝ կարո՞ղ է մարդիկ հասկանան, որ քաղաքացիներն  իրավունքներ ունեն, վաղը մյուս օրը գնան ընտրությունների իրենց ընտրությունը կատարեն, փորձեն փող բաժանեն չվերցնեն,որովհետև արդեն գիտակցում են, որ հերոս են: Իհարկե, մարդիկ հերոս են, որովհետև աշխատատեղ են ստեղծում, զենք են  տալիս այդ աշխատանքով, այն զինվորին, որի մասին խոսում եք»,- ընդգծեց Սիմոնյանը:  

«Տիկին Խամոյանը հերոսների անուններ էր տալիս, ես անընդհատ սպասում էի, որ Ռոբերտ Քոչարյանի անունը կտա որպես իր հիմնական «воин»,  իր հիմնական հերոս,  բայց ըտենց էլ Քոչարյանի անունը չտվեց»,-ասաց Սիմոնյանը:   

  • Կիսվել: