երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ  և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերն իր հերթին նշել է, որ կաջակցի հնարավոր համատեղ նախագծերի իրականացմանը:

  • Կիսվել: