«Տեղյակ ենք ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի արդարացի մտահոգություններից». Զախարովա
Մոսկվան տեղյակ է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ արդարացի մտահոգությունների մասին. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայտնի է, թե ինչով են զբաղվում, այսպես կոչված, առաքելության աշխատակիցները։ Նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Երևանին նրանք, իհարկե, հաշվետու չեն, տարածաշրջանում ոչ մի կայունության չեն աջակցում»,- հայտարարել է Զախարովան։