երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Թե Քոչարյանը, թե Սարգսյանը տեղյակ են եղել հոկտեմբերի 27-ի մասին. Ալեն Սիմոնյան

Թե Քոչարյանը, թե Սարգսյանը տեղյակ են եղել հոկտեմբերի 27-ի մասին. Ալեն Սիմոնյան

Նաիրի Հունանյանի դեպքում էլ են եղել մարդիկ, որ ասել են՝ վճիռը չկա, ինչո՞ւ եք ասում՝ տեռորիստ է. լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Ես իմ անձնական կարծիքն ունեմ՝ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված. թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, իմացել են պատրաստվողի մասին։ Սերժ Սարգսյանը, լինելով սուպերնախարար, էդ ո՞նց է ստացվում, որ էդ օրը այստեղ չի եղել, ես բացառում եմ... Ես որևէ ապացույց, ցավոք սրտի, չունեմ»,- ասել է Սիմոնյանը։

  • Կիսվել: