հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացը ամբողջ պարագծով, ամբողջ երկայնքով ավարտվի. Սյունիքի մարզպետ

Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացը ամբողջ պարագծով, ամբողջ երկայնքով ավարտվի. Սյունիքի մարզպետ

Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացը ամբողջ պարագծով, ամբողջ երկայնքով ավարտվի. Մի քանի տարիներին լինի, բայց լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Այնտեղ, որտեղ պետք է ադրբեջանցիները հետ գնան, պետք է հետ գնան, եւ սահմանն, ի վերջո, պետք է սահմանագծվի»,-ասաց նա:

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ նրանք դուրս կգան Հայաստանի ինքնիշխան տարածքներից, մարզպետը պատասխանեց. «Հավատի մասին չի խոսքը, այդպես պետք է լինի»:

Նա տեղեկացրեց, որ արդեն տեւական ժամանակ է, որ որեւէ բան չկա սահմանի երկայնքով. «Սահմանի հետ կապված որեւէ նոր իրականություն չկա»:

  • Կիսվել: