ԱՄՆ-ը ավելի շատ nրսիչ hրթիռներ է արձակել Իսրայելը պաշտպանելու համար, քան ինքը՝ Իսրայելը. Արաղչի
ԱՄՆ-ը ավելի շատ որսիչ hրթիռներ է արձակել Իսրայելը պաշտպանելու համար, քան ինքը՝ Իսրայելը: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«ԱՄՆ-ը վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան 11 միլիարդ դոլար է ծախսել հարկատուների փողերից՝ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վրա:
Այն ավելի շատ որսիչ հրթիռներ է արձակել Իսրայելը պաշտպանելու համար, քան ինքը՝ Իսրայելը:
Դա սիմբիոտիկ հարաբերություն չէ: Դա մակաբուծային հարաբերություն է»,- գրել է Արաղչին:



