ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը. CENTCOM

Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը. CENTCOM

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ օգոստոսի 22-ին լրացել է ամերիկյան ուժերի կողմից Իրանի ծովային շրջափակման վերսկսման 100 օրը, և այս ընթացքում ԱՄՆ-ն կանխել է 25 միլիարդ դոլարի նավթի արտահանումը։ Այս մասին հրամանատարությունը նշել է X հարթակի իր էջում գրառման մեջ։

«Այսօր լրանում է 100 օրը, ինչ CENTCOM-ի ուժերը վերսկսել են Իրանի նկատմամբ Ամերիկայի «պողպատե պատի» ռազմածովային շրջափակումը։ Այս գործողությունը նպաստել է, որ Իրանը չկարողանա արտահանել առնվազն 25 միլիարդ դոլարի հում նավթ, ինչպես նաև սահմանափակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հնարավորությունը՝ ֆինանսավորելու իր հովանավորյալ զինված խմբավորումներին, հանցավոր ցանցերին և ահաբեկչությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Հրամանատարությունը հավելում է, որ Իրանը ծովային ճանապարհով արտահանում կամ ներմուծում չի իրականացրել, բացառությամբ այն մարդասիրական օգնության, որի մուտքը թույլատրել են ԱՄՆ ուժերը։

Հուլիսի 14-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը վերսկսեցին իրանական նավահանգիստներ և առափնյա շրջաններ ուղևորվող կամ այնտեղից դուրս եկող նավերի ռազմածովային շրջափակումը։ Նախորդ ռեժիմը գործել էր ապրիլի 13-ից մինչև հունիսի 18-ը։

 

  • Կիսվել: