Politico. ԵՄ գագաթնաժողովում քաղաքական գործիչները չեն կարողացել համաձայնության գալ ոչ մի հարցի շուրջ
Անցած շաբաթ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում եվրոպացի քաղաքական գործիչները փակուղի են մտել կարևոր հարցերի քննարկման ժամանակ և սկսել են բարձր տոնով խոսել։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է եվրոպական Politico պարբերականը։
Նշվել է, որ քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ ոչ մի հարցի շուրջ, այդ թվում՝ մոտ 2 տրլն եվրոյի չափով ԵՄ բյուջեի քննարկումների և էներգետիկայի ոլորտի ռազմավարության վերաբերյալ։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ տարաձայնությունները հանգեցրել են այն բանին, որ քննարկման մասնակիցներն անցած շաբաթ կայացած ԵՄ գագաթնաժողովում անցել են գոռգոռոցների։ «Եվրոպացիներին դրա համար ոչ մի Օրբան պետք չէ», - այսպես է մեկնաբանել պարբերականը։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան բախվել է Եվրամիության առաջնորդների քննադատությանը՝ անցած գագաթնաժողովում էներգակիրների գների և հաջորդ յոթամյա բյուջեի վերաբերյալ բանակցություններից հետո։ Հիմնական տարաձայնությունները ծագել են մթնոլորտ վնասակար արտանետումների քվոտաների առևտրի շուրջ (ETS 2)։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները ձգձգվել են 14 ժամ և վերածվել «խելահեղ քաոսի»։



