երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Տավուշում ՀՀ-ն միակողմանի հանձնել է տարածքներ, փոխարենը ոչինչ չի ստացել, դա զիջում է ու պարտադրանք. Օհանյան

Տավուշում ՀՀ-ն միակողմանի հանձնել է տարածքներ, փոխարենը ոչինչ չի ստացել, դա զիջում է ու պարտադրանք. Օհանյան

Սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվել է ապօրինի և միջազգային սկզբունքներին ոչ համահունչ, որովհետև դա ոչ թե սահմանազատում և սահմանագծում է, այլ հակառակորդի կողմից պարտադրված հատվածում միակողմանի զիջումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Հայաստանի ինքնիշխան տիրապետության տակ գտնվող տարածքից հանձնվել են տարածքներ և փոխարենը ոչ մի բան չեն ստացել։ Տավուշի մարզում, մենք ունենք նաև հողատարածքներ, օրինակ Բերքաբեր գյուղից, որից ոչ մի մետր Հայաստանին չի հանձնվել: Չեն պաշտպանվել նաև այն բոլոր սկզբունքները, որոնք ներառված են ԵԱՀԿ քարտուղարության համապատասխան գրության մեջ, որ իրենք ներկայացրել են 2017 թվականի դեկտեմբերին: Օրինակ, որ ապագա սահմանը չի կարող լինել լարվածության առիթ, ուժի չկիրառման, տեղում ապրող  ժողովուրդների բոլոր իրավունքների պահպանման»,-ասաց Սեյրան Օհանյանը:  

Նա հարց բարձրացրեց. «Եթե հայկական կողմը զիջել է, այսպես ասած, «սահմանազատում, սահմանագծում» է իրականացվել, ինչու՞ որևիցե մեկ այլ հատվածում Ադրբեջանը որևիցե մի զիջում չի իրականացնել, թեկուզ նույն այդ Կիրանցի, Բերքաբերի հատվածում, որովհետև որ 800 հեկտարից ավել մենք տարածքներ ունենք: Այսինքն սա միակողմանի զիջում է»:

  • Կիսվել: