ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Թագուհի Թովմասյանը Նիդեռլանդների դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Թագուհի Թովմասյանը Նիդեռլանդների դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Սխերմերսին:

«Քննարկեցինք մարդու իրավունքների ոլորտին առնչվող, փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր: Դեսպանին ներկայացրի «ժողովրդավար» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները:

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հայտնեցի պատրաստակամությունս՝ խորացնելու համագործակցությունը Նիդերլանդների խորհրդարանի հետ:

Դեսպանն իր խոսքում նշեց, որ իրապես ցանկալի է ընդլայնել համագործակցության դաշտը, ներկայացրեց դեսպանատան առաջիկա ծրագրերը»,- հանդիպման վերաբերյալ գրել է Թովմասյանը:

  • Կիսվել: