չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Սրանից հետո ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար օդանավակայան, ճանապարհ կառուցի, ուր գնում է՝ միայն իր կառուցած ճանապարհով գնա. Փաշինյան

Սրանից հետո ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար օդանավակայան, ճանապարհ կառուցի, ուր գնում է՝ միայն իր կառուցած ճանապարհով գնա. Փաշինյան

«Մարդը կարող է Բենթլի,  Ռոլս Ռոյս ունենա, բայց ինչքան էլ հարուստ լինի, չի կարող իր համար առանձին Երևան- Սևանա, Երևան-Բագրատաշեն առանձին մայուղի կառուցել»,- կառավարության նիստում կրկին հարկերի վճարման թեմայով քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, եթե պետությունը ճանապարհները չկառուցի, «Բենթլի»-ներից կմնա միայն հետևի «ստոպ ֆառը»։

Այնուհետև նա նշեց, որ ով հարուսը է, կարող է իր համար առանձին օդանավակայան կառուցել և չօգտվել Հայաստանի օդանավակայաններից, կառուցել առանձին ճանապարհներ։

«Սրանից հետո ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար ճանապարհ կառուցի, օդանավակայն կառուցի, ուր գնում ես՝  միայն քո կառուցած ճանապարհով գնա»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: