հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Սիմիդյանը տեղյակ չէր, որ Ավանի նախկին փոխթաղապետն իրեն մեղադրում է իր մորը ծեծի ենթարկելուն առնչություն ունենալու մեջ

Սիմիդյանը տեղյակ չէր, որ Ավանի նախկին փոխթաղապետն իրեն մեղադրում է իր մորը ծեծի ենթարկելուն առնչություն ունենալու մեջ

Ակնհայտ է, որ ինչ-որ մի բան կա, ինչ-որ բան ասում է, բայց թույլ տվեք հասկանալ, ինչ է ասում, մարդն ինչ խնդիր ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով նրան, որ Ավանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանը սոցցանցերում գրել է, որ գրառումներ է արել, որից հետո նրա մորը, ընտանիքի անչափահաս անդամներին ծեծի են ենթարկել, եւ դա դրանում մեղադրում է Սիմիդյանին:

«Ես չգիտեի, որ լրատվության մեջ այդպիսի բան կա: Բարեբախտաբար, ես սոցիալական ցանցերում չկամ: Եթե խոսքը Ավանի նախկին փոխթաղապետի մասին է, վաղուց եմ ճանաչում»,-ասաց նա:

  • Կիսվել: