շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ. Ռուբիո

Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ. Ռուբիո

ԱՄՆ-ն նշում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ստորագրված խաղաղության պատմական համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Հայտարարությունը տարածվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:

«Նախագահ Թրամփը հրավիրել է երկու կողմերին և միջնորդ հանդիսացել տարիներ շարունակվող հակամարտությունն ավարտող համաձայնագրի հասնելու գործում: Սա հնարավորություն է երկու կողմերի համար ուշադրությունը կենտրոնացել Հարավային Կովկասի տնտեսական ներուժը բացահայտելու ուղղությամբ և  առաջ շարժվել: Սա նաև առևտրային համաձայնագրեր և բարգավաճում կբերի ամերիկացի , ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին: Շնորհավորում ենք երկու երկրներին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ»,- հայտարարել է Ռուբիոն:

  • Կիսվել: