չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Միացյալ Նահանգները պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման գործում կառուցողական դեր խաղալ, և միակ երկիրն է, որ կարող է ստանձնել այդ դերը: Այս մասին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, տեղեկացնում է APT-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Միացյալ Նահանգները մնում է բաց՝ կառուցողական դեր խաղալու այդ պատերազմի դադարեցման գործում, եթե նման հնարավորություն ստեղծվի։ Մենք գտնում ենք, որ այս պահին, և կարծում եմ՝ ռուսական կողմը կհամաձայնի մեզ հետ, մենք, հավանաբար, աշխարհում միակ երկիրն ենք, որն ունակ է խաղալու այդ դերը՝ դադարեցնելու այն (հակամարտությունը)»։

Ռուբիոն նաև հավելել է, որ Ուկրաինայում պատերազմը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծել ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար՝ համաձայնության հասնելու այլ թեմաների շուրջ։

Նա հաստատել է հուլիսի 23-ի իր հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նշելով, որ քննարկման օրակարգում կլինի Ուկրաինան։

  • Կիսվել: