Շատ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա. Ալեն Սիմոնյան
Ընդդիմության գործողությունները որևիցե կապ չունեն ոչ Հայաստանի, ոչ էլ Ազգային ժողովի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Թող իրենց ընտրողների, եթե դրանք մնացել են, առաջ հաշվետու լինեն: Անկեղծ ասած՝ շատ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա, ու նախկին իշխանության ներկայացուցիչներն իրենց ֆինանսների ու նախկին պաշտոնյաների, նախկին օլիգարխների շնորհիվ ընդդիմադիր դաշտը փակում են առողջ ուժերի համար, բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է ու վստահ եմ, որ հաջորդ փուլը լինելու է այն, որ ընդդիմությունը փոխվելու է, այսինքն ՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները ընդդիմության դաշտը չեն կարողանալու զբաղեցնել»,- ասաց նա:
Սիմոնյանը վստահ է՝ «Հայաստան» դաշինքը մասնատվելու է. «ապագա չունեցող քաղաքական ուժ է»:


