երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Շատ համաչափ պատասխան էր կոնկրետ պատգամավորի պահվածքին. իրեն պետք էր այդպես սաստել. Ռուբինյանը՝ «վեր ընկի տեղդ»–ի մասին

Շատ համաչափ պատասխան էր կոնկրետ պատգամավորի պահվածքին. իրեն պետք էր այդպես սաստել. Ռուբինյանը՝ «վեր ընկի տեղդ»–ի մասին

Դա շատ համաչափ պատասխան էր կոնկրետ մի պատգամավորի պահվածքին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ դահլիճում ինքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին դիմելով ասել էր. «արա», «վեր ընկի տեղդ»։

«Տեղից գոռում էր, ընդհատում էր և այլն։ Այլ կերպ հնարավոր չէր, կոնկրետ իրեն պետք էր այդպես սաստել»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մի պահ ԱԺ–ում իրավիճակը լարվեց։ Երբ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանը տեղից արձագանքեց ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանի խոսքին, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն ռուբինյանը հայտարարեց. «Լռիր մի հատ, ստեղ հարցերը մենք ենք տալիս, քեզ եմ ասում՝ լռիր։ Սուս  մնա, կարամ ասեմ։  Լսի արա, հանգստացի մի հատ։ Հանգստացի, վեր ընկի տեղդ»։

  • Կիսվել: