Շառլ Միշելը հանդես է եկել Բրյուսելում կողմերի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ․ Նեդ Փրայս
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, թե ԱՄՆ–ը պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին «բարդ հարցերում առաջընթաց ունենալու համար»։
«Մեր խոսքով ու գործողություններով հստակ ցույց ենք տվել, որ պատրաստ ենք ու ի վիճակի ամեն կերպ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանին բարդ հարցերում առաջընթաց ունենալու։ Մենք դա արել ենք երկկողմ ձևաչափով, նաև եռակողմ` ներառյալ, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի ու Ադրբեջանի գործողությունների հետ հանդիպեց Մյունխենում։ Մենք աշխատում ենք նաև մեր մյուս գործընկերների հետ, աջակցում ենք ԵՄ-ի ջանքերին։ Պետք է նշեմ, որ Շառլ Միշելը հանդես է եկել Բրյուսելում կողմերի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ։ Դա լավ հնարավորություն է, լավ կլինի, որ նրանք համաձայնեն և շարունակեն այն առաջընթացը, որ գրանցել ենք վերջին շաբաթներին»,– ասել է նա։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ գործընթացի խիստ քննադատությանը, ըստ որի դրանք խաթարում են բանակցային գործընթացը, խոսնակը պատասխանել է․
«Իմ միակ դիտարկումն այն է, որ մենք հույս ունենք տեսնել առաջընթացի շարունակությունը, որը մենք տեսել ենք վերջին շաբաթների ընթացքում, և մենք պատրաստ ենք աջակցել կողմերին՝ շարունակելու բանակցությունները այս խնդրի համապարփակ լուծման շուրջ»,- ասել նա: