Շահագրգիռ եմ, որ Ամուլսարն աշխատի, և շահագրգիռ չեմ, որ չաշխատի. Փաշինյան
Ես միևնույն ժամանակ և շահագրգիռ եմ, որ Ամուլսարն աշխատի, և շահագրգիռ չեմ, որ չաշխատի: Այս մասին Գորայքում քաղաքացիների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Եթե լինեն անհերքելի փաստեր, որ մենք կարողանալու ենք բնապահպանական կառավարելի ռիսկերով շահագերծել, ես կողմ կլինեմ: Հնարավոր չէ, որ բնապահպանական վնաս չհասցվի: Նույնիսկ տուն սարքելիս բնապահպանական վնաս է լինում: Կառավարելի վնասի մասին է խոսքը»,-ասաց նա:
Փաշինյանի հետ զրուցող քաղաքացին, ով կողմ էր հանքի շահագործմանը, հայտարարեց, որ հիմա արդեն 42 բնակարան փակված է, սարսափելի արտագաղթ կա. «Ժամանակին մենք ունեցել ենք 512 աշակերտ, ռուսական ու հայկական դպրոց: Հիմա ունենք 50-60 աշակերտ: Իսկ ուսման որակը մեզ մոտ շատ բարձր է, ոսկե մեդալակիրներ ունենք: Այս տարի մենք առաջինդասարանցիներ չենք ունենոլու: Մենք երիտասարդներ ունենք, ովքեր սովորել, վերապատրաստվել են աշխատելու համար, սակայն հիմա աշխատանք չունեն:
Ես պահանջում եմ օրինական կերպով այս հարցին լուծում տալ»,-ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ թեմայի վերաբերյալ կխոսի նաև Ջերմուկում: