կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Սերժ Սարգսյանը պատասխանում է Հայկական համալսարանի ունկնդիրների հարցերին (ուղիղ)

Սերժ Սարգսյանը պատասխանում է Հայկական համալսարանի ունկնդիրների հարցերին (ուղիղ)

Վերջին ամիսներին տեսակետներ են տարածում, թե այսօրվա կառավարչին պատրաստել ենք, որ 2018-ին իշխանություն հանձնենք, որ նա էլ 2019-ին վերադարձնի մեզ։ Կներեք, դա ուղղակի աբսուրդ է։ Այսօրվա ՀՀ կառավարիչը 2008-ից չի քաղաքականության մեջ: Այս մասին Հայկական համալսարանում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ժամանակին Փաշինյանին համաներմամբ ազատ արձակելու մասին հարցին:

Խոսելով տարիներ առաջ համաներմամբ Նիկոլ Փաշինյանին բանտից ազատելու մասին՝ ՀՀ երրորդ նախագահը նշել է. «Համաներումն անձնական ակտ չէ, դրա համար էլ կոչվում է համաներում։ 2008-ից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար, հասարակությունը համերաշխ չէր։ Հասարակական համերաշխությունն ազգային անվտանգությունն ապահովող ամենակարևոր հանգամանքն է: Համաներման ժամանակ չէինք ասելու՝ սա՛, սա՛, սա՛, բացի կոնկրետ մարդուց»:

  • Կիսվել: