Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մտել են բաց պայքարի փուլ, չեմ մտնի «մատի ու մատանու արանքը». ԱԺ նախագահ
Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի հետ բաց պայքարի մի նոր փուլ և չեմ ուզում «մատի ու մատանու արանքն ընկնել», լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իրենք երկվորյակ եղբայրների տրամաբանությամբ ապրել են, երկվորյակ քաղաքական եղբայրներ են, ես չեմ ուզում իրենց ընտանեկան հարաբերություններին խառնվել։ Գիտեք ինչ՝ Սերժ Սարգսյանի քաղաքական պատմական էջը վաղուց փակված է»,-նշեց նա։