շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Սերժ Սարգսյանն անցավ, Նիկոլ Փաշինյանն անցավ, այս ժողովուրդն ո՞ւմ հետ է ապրելու տարածաշրջանում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հե՞տ․ Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանն անցավ, Նիկոլ Փաշինյանն անցավ, այս ժողովուրդն ո՞ւմ հետ է ապրելու տարածաշրջանում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հե՞տ․ Նիկոլ Փաշինյան

Մեր առաջին գործողությունը տարածաշրջանում խնդիր ունենալու դեպքում զանգելն է Մոսկվա, տեսնել ինչ կարող է անել Մոսկվան, ինչ կարող է անել Վաշինգտոնը, ինչ կարող է անել Բրյուսելը։ Չենք էլ նկատում, որ դրանով նվազեցնում ենք մեր սուբյեկտայնությունը։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ համար այս մտածողության ամենամեծ արտահայտությունն այն է, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ «ես Ադրբեջանի հետ չեմ բանակցում, ես բանակցում եմ համանախագահների հետ»։ Այսինքն, Ադրբեջանն ո՞վ է, որ մենք նրա հետ բանակցենք։ Սերժ Սարգսյանն անցավ, Նիկոլ Փաշինյանն անցավ, այս ժողովուրդն ո՞ւմ հետ է ապրելու տարածաշրջանում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հե՞տ»,- նշեց նա։ 

«Պատկերացրեք՝ Ռուսաստանի հայտնի իրադարձությունները (Վագներ խմբի ապստամբությունը -խմբ․) մեկ ու կես օրվա փոխարեն տևեին մեկ ու կես ամիս։ Մտածում եք՝ ռուս զինվորականները մնալու էին Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում և  իրենց գործառույթներն իրականացնեի՞ն։ Պատկերացրեք՝ մի օր նման իրավիճակ է առաջանում ու ամեն մեկը զբացված ՝ իր խնդիրներով և մենք մնում ենք դեմ դիմաց նրանց հետ, ում ասում էինք՝ մենք ձեզ հետ բանակցելու բան չունենք»,- հավելեց Փաշինյանը։

  • Կիսվել: