Սասուն Միքայելյանը չի նպաստում իմ կարիերայի աճին. Այդպիսի հովանավորչություն չկա. Մեսրոպ Մեսրոպյան
Ինձ տարաբնույթ հարցեր էին տալիս ոլորտի հետ կապված, ես էլ փորձում էի այդ հարցերին պատասխանել: Այս մասին այսօր ԱԺ-ում ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԾԿ հանձնաժողովի նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը:
Դիտարկմանը, որ իր կարիերայի աճին նպաստում է իր ազգական ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, նա ասաց. «Բացարձակապես չի նպաստել: Ես 19 տարեկանից աշխատում եմ էներգետիկայի ոլորտում, հայրս պրոֆեսիոնալ էներգետիկ էր, միակ տղաս եւս էներգետիկ է; Սասուն Միքայելյանը այն ժամանակ էլ էր իմ բարեկամը, իմ ընկերը, իմ հարազատը: Մինչ այս պաշտոնին հասնելը ես տարբեր պաշտոններով եմ անցել եւ դա եղել է բացառապես ին գիտելիքների եւ աշխատանքային փորձի հաշվին:
Այդպիսի հովանավորչություն կամ այդպիսի ուղղվածություն իմ դեպքում չկա»: