ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյան

Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյան

Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել։ «Հրապարակ» օրաթերթը հերթական սուտ տեղեկությունն է հրապարակել, և ակնհայտ է, թե ում պատվերով։ Գրել է Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։

«Պարտադիր չէ, որ մարդ անձնական շահ կամ քաղաքական հեռահար նպատակներ ունենա՝ իր քաղաքի խնդիրներով զբաղվելու համար։ Ես պարզապես շատ եմ սիրում մեր քաղաքը և ուզում եմ, որ այն ավելի լավը դառնա։

Գոհ եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա թիմի աշխատանքից։ Շատ մեծ աշխատանք է կատարվում, և ես էլ իմ առաջարկներով ու խորհուրդներով փորձում եմ օգնել, որպեսզի մեր քաղաքում դրական փոփոխություններն ավելի արագ ու արդյունավետ լինեն։ Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շատ լավ է ստացվում»,- նշել է նա։

  • Կիսվել: