Սանկտ Պետերբուրգի կենտրոնում պայթյուն է որոտացել․ կա զոհ և վիրավորներ (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի կենտրոնի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։
Ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին զոհվել է, ևս 16 մարդ՝ վիրավորվել։ ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հաստատությունում պայթուցիկ սարք է գործի դրվել։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը թաքցված է եղել արձանի մեջ, որը միջոցառման մասնակիցներից մեկը նվիրել է պարոն Տատարսկուն։


