Սամարղանդում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում բանակցություններ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Երկու նախարարների խոսակցության մանրամասների մասին առայժմ չի տեղեկացվում։


