Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ասի՝ ՀՀ քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը. Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ. այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Եվ այդ Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ասի՝ ՀՀ քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով՛՛,-նշել է նա: