կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Սա է մեր պատկերացրած ուժեղ Հայաստանը՝ ապահով, տանիքը գլխին և տնտեսական դժվարություններից զերծ. Նարեկ Կարապետյան

Սա է մեր պատկերացրած ուժեղ Հայաստանը՝ ապահով, տանիքը գլխին և տնտեսական դժվարություններից զերծ. Նարեկ Կարապետյան

«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանում։

«Մեր հայրենիքում 3 մլն մարդ է ապրում, բայց աշխատատեղ ունի 800 հազարը» ,-խոսելով Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին՝ ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը Սամվել Կարապետյանի տնտեսական հինգ քայլերից առաջինն է։

«Մենք ազատելու ենք փոքր բիզնեսը շրջանառության հարկից»,- ասել է Կարապետյանը` շարունակելով ներկայացնել ուժեղ Հայաստանի իրենց տեսլականը։

«20 տոկոս էժան դեղորայք, երաշխավորված բերքի մթերում գյուղերում և մատչլի բնակարանային ծրագիր։ Սրանք Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հաջորդ քայլերն են։ Սա է մեր պատկերացրած ուժեղ Հայաստանը՝ ապահով, տանիքը գլխին և տնտեսական դժվարություններից զերծ»,- ամփոփել է Նարեկ Կարապետյանը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: