Սա արագացնում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքման գործընթացը․ ՔՊ պատգամավորը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև օնլայն բանակցությունների մասին
«Վարչապետը երեկ՝ այն հարցին, թե ինչ փուլում է խաղաղության պայմանագիրը, նշեց, որ երեք փուլով գործընթաց է տեղի ունեցել՝ Ադրբեջանը փոխանցել է իր առաջարկները, մենք պատասխանել ենք այդ առաջարկներին, հետո մենք ենք փոխանցել մեր առաջարկները»,-խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողը հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանին, թե ի՞նչ նկատի ուներ Ադրբեջանի ԱԳ նախարարը, երբ նշում էր, որ ՀՀ-ն և Ադրբեջանն անցել են նաև օնլայն բանակցությունների։
«Գործընթացը տեղի է ունենում ոչ միայն փաստաթղթերը դեմ առ դեմ փոխանցելով, այլ օնլայն»,- նշեց պատգամավորը։
Հարցին, թե ինչ կտա այս օնլայն ձևաչափը, նա պատասխանեց․ «Կարծում եմ, մենք բոլորս համոզված ենք, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն և ոչինչ դրանից բացի։ Կարծում եմ, որ այս գործընթացն արագացնում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքումը»։


