Սա ահաբեկչության և բռնության օջախ է. պետությունը կպաշտպանի կարգուկանոնը. Կոնջորյանը՝ ծեծկռտուքի մասին
Երթի մասնակից Միքայել Աջապահյանի աջակից ցուցարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միջադեպի առնչությամբ տեսանյութ է դրել՝ կից գրառմամբ.
«Ահա տեսեք՝ մի կայծ, և պատրաստ են միմյանց հոշոտել, չնայած համարվում են «համախոհներ»: Ցանկացած քաղաքացու համար այս շրջապատում գտնվելը խիստ վտանգավոր է, սա ահաբեկչության և բռնության օջախ է: Պետությունը կպաշտպանի կարգուկանոնն ու օրինականությունը»,- գրել է Կոնջորյանը: