Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչը Բայրամնովի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը։
Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև «Լաչինի ճանապարհին բողոքի ցույցերի տարբեր ասպեկտները»։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ասել է, որ «չնայած Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը, խաղաղ գործընթացի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուն, Հայաստանը մշտապես դանդաղեցնում է այդ գործընթացը»: Նա պնդել է, թե Հայաստանը բոյկոտել է անցյալ տարվա դեկտեմբերին նախատեսված՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։