«Ռուս խաղաղապահներին վարկաբեկելու գործը հանձնարարված է ՀՀ իշխանությանը». Էդգար Ղազարյան
«Պատկերացնո՞ւմ եք, ռուսական կողմը սկսի քննարկել՝ ասելով, որ ձեր ԱԽ քարտուղարը ասում է՝ Միութենական պետությանն անդամակցելու պահանջ են մեզ ներկայացնում, վարչապետն էլ այսպիսի բան է ասում. դժգո՞հ եք մեզնից, հայկական ժողովրդավարությունն իր դեմքն է ուզում փրկել, դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել, մենք էլ ժամկետից շուտ ենք ավարտում մեր առաքելությունը: Վաղը, ասենք, ՌԴ նախագահը հրաման է տալիս՝ խաղաղապահ առաքելությունն Արցախից դուրս է գալիս: Ի՞նչ է լինելու»,- այսօր, «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ այդ դեպքում կկատարվի Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի երազանքը, քանի որ նրանք միասին են իրականացնում ռուս խաղաղապահներին այդ տարածքից հանելու ծրագիրը:
Բանախոսը հիշեցնում է, որ առաջին հերթին Ադրբեջանի նախագահն է, որ չի ցանկանում այդտեղ ռուս խաղաղապահների ներկայություն, բայց նա մինչ այսօր ռուս խաղաղապահների մասին «մի թթու խոսք» չի ասել, քանի որ «այդ գործը հանձնարարված է Նիկոլ Փաշինյանին»:


