չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը եւ Գառնիկ Դանիելյանը:

Շվեդական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը Շվեդիայի Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է:

Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածել ժողովրդավարական արժեքները: Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջեւ փորձի փոխանակումն է, շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:

  • Կիսվել: