ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Սամվել Եղիազարյանը

ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Սամվել Եղիազարյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Սամվել Եղիազարյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության գրասենյակից։ Ընտրության արդյունքներն ամփոփվել են հունվարի 3-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդների եւ նախաձեռնողի նիստերի կազմակերպման հետ կապված եւ այլ ընթացիկ հարցեր։

  • Կիսվել: