երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
ՔՊ–ի թեկնածուն Էջմիածնում հեղինակություն չունի․ «Հրապարակ»

ՔՊ–ի թեկնածուն Էջմիածնում հեղինակություն չունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում ներառված է Խոյ եւ Վաղարշապատ համայնքների խոշորացման նախագիծը, որի նպատակը նոյեմբերի 16-ին Էջմիածնում նոր ընտրություններ անելն է։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն Էջմիածնում հարմար թեկնածու չունի, ուստի կանգնել են Արմավիրի մարզպետ, մինչ այդ Խոյ համայնքը ղեկավարած Արգիշտի Մեխակյանի վրա:

Սակայն նա Էջմիածին համայնքում այդքան հեղինակություն չունի, ուստի որոշել են մի անգամ արդեն խոշորացված համայնքը նորից խոշորացնել եւ Մեխակյանի նախկին համայնքը` Խոյը, միացնել Էջմիածնին, որ հաղթանակ կորզեն: ԱԺ ներկայացված խոշորացման նախագծի հիմնավորման մասում մի սրտաճմլիկ բացատրություն են գրել, թե «շրջանային» մոդելի խոշորացումներն ավելի արդյունավետ են, քան «փնջայինները», որպիսին Խոյն է։

Որ «շրջանային խոշորացման» դեպքում հնարավոր է «կառավարման ծախսերի օպտիմալացում, մասնագիտացված կադրերի ներգրավում, տնտեսական զարգացման խթանում, ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնում» եւ այլն։ Ի դեպ, արտահերթ նիստի օրակարգում այս անգամ էլ չկա Արծվիկ Մինասյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը․ դա, ըստ ամենայնի, հաջորդ արտահերթով կբերվի։

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: