շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Միքայել Սրբազանը ձերբակալվեց

Միքայել Սրբազանը ձերբակալվեց

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

՛՛Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել Սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի՛՛,-հայտնել է նա և հավելել, որ դատարանի և գործի քննության ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

  • Կիսվել: