Քննիչներն առերես հարցաքննել են ընդդիմադիր և կառավարող խմբակցությունների պատգամավորներին. ՔԿ
Քննիչներն առերես հարցաքննել են ընդդիմադիր և կառավարող խմբակցությունների պատգամավորներին, որոնք ներկա են եղել մարտի 31-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
Դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։


