Սեպտեմբերին լինելու է ճշմարտության հաղթանակը, այս մարդկանց հեռացումը՝ նեռի գլխավորությամբ. Բագրատ Սրբազան
Սեպտեմբերին լինելու է ճշմարտության հաղթանակը, այս մարդկանց հեռացումը՝ նեռի գլխավորությամբ։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Նա անդրադարձավ ՀՀ իշխանությունների՝ COP29-ին մասնակցելու համար Բաքու գնալու Ադրբեջանի հրավերն ընդունելու հավանականությանը՝ ասելով. ՛՛Գնան Ադրբեջան ի՞նչ անեն, գնան ստորանալո՞ւ։ Էն քաղաքում, որտեղ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտում տառապում է, որտեղ մեր գերիներն են, գնան ի՞նչ անեն։ Բայց քանի որ այս մարդիկ ներկայացնում են ադրբեջանական իշխանություններին, կարող է և գնան՛՛:


