երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Պուտինն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Պուտինն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են ԼՂ հարցը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Նշվում է, որ"շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը՝ շեշտադրելով տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործնական խնդիրների լուծումը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին եւ ոգուն լիովին համապատասխան":

"Այդ համատեքստում ուշադրություն է դարձվել ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին։ Ընդհանուր տրամադրվածություն այն է՝ որպեսզի կարգավորումն իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով", - ասված է հաղորդագրության մեջ:

Կրեմլում հայտարարել են, որ "ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերը եւ խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, որն ուղղված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը":

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: