երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Փոփոխություն Մինսկի խմբում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով․ Սուրեն Սարգսյան

Փոփոխություն Մինսկի խմբում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով․ Սուրեն Սարգսյան

 Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը անդրադարձել է Մինսկի խմբի փոփոխությանը, ըստ որի  Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ։ Նա մասնավորապես գրել է․
 
«Նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է ՄԽ համանախագահ, այլև աշխատելու է «Ժնևյան միջազգային քննարկումների» ձևաչափում, որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Այսինքն, Հարավային Կովկասի բոլոր հակամարտութուններում ամերիկյան ամբողջ դիվանագիտական աշխատանքը նա է համակարգելու: Ընդհանրապես, ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում առավելապես կրում են ոչ թե երեք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստ, այլ ավելի լայն տարածաշրջանային բնույթ։ Այսինքն, ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։ Հարավային Կովկասն աշխարհագրորեն տեղակայված է ԱՄՆ վաղեմի ախոյան Իրանի հարևանությամբ, ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի հարևանությամբ, ինչպես նաև պատմական մրցակից և հիմնական հակառակդորդ Ռուսաստանի հարևանությամբ։ Սա ամեն ինչ բացատրում է: Իսկ այս նշանակումը ուղղակիորեն հաստատում է վերոշարադրյալը»:
 
 
 
 
 

  • Կիսվել: